ԼԼիլիթ Սեդրակյան

Վերականգնվել է Նորաշեն և Դվին համայնքները կապող ճանապարհը

Վերականգնվել է Նորաշեն և Դվին համայնքները կապող ճանապարհը

Վերականգնվել է Արարատի մարզի Նորաշեն և Դվին համայնքները կապող 2.7 կմ երկարությամբ ճանապարհը։ Այն վերականգնվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանով ստեղծված՝ շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի անդամներն այցելել են Արարատի մարզ‚ ուսումնասիրել կատարված աշխատանքի որակը։

Շինարարության ընթացքում վերականգնվել են հողային պաստառը, ճանապարհային պատվածքը, ջրահեռացման համակարգը, կառուցվել են կողնակներ, տեղադրվել են ճանապարհային նշաններ և անվտանգության այլ տարրեր, իրականացվել են մայթերի, իջատեղերի և մուտքերի կառուցման աշխատանքներ։

Հանձնաժողովի նախագահ‚ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի խորհրդական Գոռ Ավետիսյանը համայնքների ներկայացուցիչների հետ զրույցում կարևորել է վերականգնված ճանապարհի հետագա պահպանման և սպասարկման իրականացումը։

Որակյալ ճանապարհը նպաստավոր պայման է նաև գյուղատնտեսական մթերքը տեղափոխելու և իրացնելու համար՝ նշել է Դվին համայնքի ղեկավար Արծրուն Աբրահամյանը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում