ՄՄարիամ Մխիթարյան

Գերմանացի պատգամավորը թոշակի է գնացել 101 տարեկանում. Deutsche Welle

Գերմանացի պատգամավորը թոշակի է գնացել 101 տարեկանում. Deutsche Welle

Գերմանիայի Կիրխhայմբոլանդեն քաղաքի ամենատարեց պատգամավոր Լիզել Հայզեն թոշակի է գնացել 101 տարեկանում: Ընդ որում՝ նա այդ քայլին է դիմել ոչ թե տարիքի, այլ տեսողության և լսողության հետ կապված խնդիրների պատճառով: Առողջական խնդիրները խանգարում էին նրան մասնակցել նիստերին:

Նախկին ուսուցչուհին իր թեկնածությունն առաջադրել է 2019-ի տեղական ընտրությունների ժամանակ: 100-ամյա կինը որոշել էր մտնել քաղաքականություն, որպեսզի կարողանա վերաբացել տարիներ առաջ փակված քաղաքային լողավազանը: Հայզեին հաջողվեց ստանալ անհրաժեշտ 900 ձայնը պատգամավորի մանդատի համար և դառնալ Գերմանիայի ամենատարեց  քաղաքային պատգամավորը:

Կնոջը, իհարկե, չհաջողվեց հասնել իր գլխավոր նպատակին` վերաբացել լողավազանը, բայց 101-ամյա տիկինը գոհ է պատգամավորական գործունեությունից՝ այն որակելով կյանքի լավ փորձ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում