ՎՎարդուհի Բալյան

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 8,5 միլիոնը, Worldometers

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 8,5 միլիոնը, Worldometers

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 8,5 միլիոնը: Ներկա պահին կա 8,583,838 վարակակիր: Մահացության ցուցանիշը կազմում է 456 428, ապաքինվել է 4,532,547 հիվանդ: Այս մասին են վկայում Worldometers կայքի՝ իրական ժամանակում թարմացվող տվյալները:

Վարակվածների ու մահացության ցուցանիշով առաջատարը Միացյալ Նահանգներն է, որտեղ վարակված է 2,263,651 մարդ, մահացել է 120 688 հիվանդ, ապաքինվել՝ 930 994-ը:

Երկու ցուցանիշներով երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Բրազիլիան: Լատինամերիկյան երկրում կա մոտ 983 359 վարակված, մահացածների թիվը 47 869:

Երրորդը Ռուսաստանն է՝ 561 091 վարակվածով: Այստեղ մահերի թիվը 7660 է:

Հնդկաստանը չորրորդ հորիզոնականում է: Այս երկրում վարակվածները 381 091-ն են, մահացության թիվը կազմում է 12 604:

Հինգերորդ տեղում է Մեծ Բրիտանիան: Այստեղ կա 300 469 վարակված, մահացել է 42 288 հիվանդ:

Հաջորդում են՝ Իսպանիան, Պերուն, Իտալիան, Չիլին, Իրանը, Գերմանիան, Թուրքիան:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում