ՌՌոզա Խաչատրյան

Գևորգ Պետրոսյանը երկրորդ անգամ տուգանվեց դիմակ չկրելու համար

Գևորգ Պետրոսյանը երկրորդ անգամ տուգանվեց դիմակ չկրելու համար

Դիմակ չկրելու համար ոստիկանները կրկին վարչական իրավախախտման արձանագրություն կազմեցին ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանի նկատմամբ:

Պատգամավորը լրագրողների ներկայությամբ ստորագրեց արձանագրությունը, որով պարտավորվում է դիմակ չկրելու համար վճարել 10 000 դրամ: Նա նշեց, որ բողոքարկելու է որոշումը և միայն դատարանում կնշի, թե ինչու դիմակ չի կրում: Նա հավելեց, որ դա կապված է առողջական խնդիրների հետ:

ԱԺ պատգամավորը հիմա գտնվում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դիմաց, որտեղ շարունակվում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ միջնորդության քննությունը:

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում