ՌՌոզա Խաչատրյան

Կիրականացվի սիգի փորձարարական որս

Կիրականացվի սիգի փորձարարական որս

Շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանը ներկայացրեց օրենքի նախագիծ, որի անհրաժեշտությունը բխում է «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի և Կառավարության որոշման պահանջներից: Ջիլավյանը նշեց, որ ներկայում ապօրինի ձկնորսության ծավալի ու դրա շուրջ ծավալված իրավիճակի վերլուծության արդյունքում նախարարությունը եկել է եզրակացության, որ հնարավոր բացասական ազդեցություններից խուսափելու և հետագայում գործընթացն առավել ճիշտ կազմակերպելու համար նախարարությունը կիրականացնի սիգի փորձարարական որս:

Ջիլավյանը հիշեցրեց, որ սիգի որսը 2004 թվականից արգելված է: Իսկ ԳԱԱ տվյալների համաձայն՝ Սևանա լճում սիգի ընդհանուր զանգվածը 2268 տոննա է, որից արդյունագործական ընդհանուր պաշարը 667 տոննա է, իսկ 2020 թվականի համար՝ 200 տոննա:

«Փորձարարական որսի ընթացքում ձկան քաշը պետք է լինի 500 գրամից ոչ պակաս, պետք է իրականացվի 40 միլիմետր ավելի ցանցավանդակներով, մեծ Սևանի տարածքում՝ ափից առնվազն 500 մետր հեռավորության վրա՝ մանրաձկան որսը բացառելու համար: Որսը թույլատրվելու է մինչև հոկտեմբերի մեկը: Դեկտեմբեր-հունվար ամիսներին սահմանվելու է խիստ ռեժիմ՝ ձկների ձվադրման գործընթացը ապահովելու համար:

Ձկնորսական լողամիջոցները լիճ մուտք ու ելք են կատարելու դրանց համար համար հատուկ առանձնացված 17 տեղամասերից: Որսը կազմակերպվելու է օրվա լուսային ժամերին, տեսուչը համապատասխան մատյանում լրացնելու է տվյալ օրվա լիճ մուտք գործած լողամիջոցի և ձկնորսի տվյալները, մուտքի ու ելքի ժամերը, ստուգելու է որսագործիքները, գրանցելու է որսված ձկան քանակությունը»,- նշեց Ջիլավյանը՝ հավելելով, որ արդյունագործական որսի համար պայմանագրեր կարող են ներկայացնել կամ առձեռն, կամ փոստով և էլփոստով:

Վարչապետը ընդգծեց՝ որոշումը կայացվել է Սևանում ձկնորսություն իրականացնող հանրության հետ քննարկումների արդյունքում:

«Ձվադրման շրջանում մենք միջոցներ ենք ձեռնարկում որսը արգելելու համար: Մենք մեր հայրենակիցներին ի՞նչ ենք ասում. այդ ձուկը իրենք են որսալու, եթե չկա՝ իրենք են զրկվելու եկամտի աղբյուրից: Հետևաբար՝ Կառավարության գործողությունները ոչ թե ընդդեմ ձուկ որսացողների են, այլ որպեսզի նախ՝ շրջակա միջավայրը պահպանվի, և երկրորդը՝ ի վերջո, ձկան պաշարը էլի իրենք են տնօրինելու, իրենք են որսալու: Արդյունքում՝ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ իրար հետ էս կանոնակարգենք»,- նշեց վարչապետը՝ հույս հայտնելով, որ պրոցեսը կօգնի համաձայնություն ձեռք բերել, և Սևանում ձկնորսությամբ զբաղվող հայրենակիցները իրենք դառնան սիգի պաշարի պաշտպանության առաջամարտիկներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում