ԼԼիլիթ Սեդրակյան

Սուբվենցիոն ծրագրեր Գեղարքունիքի Ծովագյուղ համայնքում

Սուբվենցիոն ծրագրեր Գեղարքունիքի Ծովագյուղ համայնքում

Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում ՀՀ Կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կասֆալտապատվեն 3 փողոց, 1 նրբանցք՝ Ֆեյսբուքի իր էջում գրել է մարզպետ Գնել  Սանոսյանը։

Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 103 միլիոն 450 հազար դրամ, որի 
60 տոկոսը կամ 62 միլիոն 70 հազար դրամը հատկացնում է ՀՀ Կառավարությունը, 
40 տոկոսը կամ 41 միլիոն 380 հազար դրամ՝ Ծովագյուղի համայնքապետարանը: 
Այս ծրագրի շրջանակներում կասֆալտապատվեն թիվ 14, 16, 24 փողոցները և 15-րդ փողոցի 2-րդ նրբանցքը:

Ասֆալտապատվող ճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է 914 գծամետր: Որոշ հատվածներում կկառուցվեն մայթեր և 450 գծամետր երկարությամբ հեղեղատար: Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկայում։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում