ԼԼիլիթ Գասպարյան

5 մլրդ 840 մլն դրամի ներդրում՝ 35 խոշորացված համայնքներում ՀՏԶՀ

5 մլրդ 840 մլն դրամի ներդրում՝ 35 խոշորացված համայնքներում ՀՏԶՀ

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամից տեղեկացնում են, որ Համաշխարհային բանկի վարկային միջոցներով իրականացնում է Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագիր, որի երկրորդ բաղադրիչով 35 խոշորացված համայնքներում իրականացվում են աշխատանքներ՝ 5.840.414.043 ՀՀ դրամ նախնական արժեքով: Այս ծրագրի շրջանակում հավաքվել է 35 հայտ` Կոտայքի, Լոռու, Արագածոտնի, Գեղարքունիքի, Շիրակի, Տավուշի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերից: 

Մինչ օրս 15 համայնքի տրամադրվել է կոմունալ ծառայություններում կիրառվող 64 միավոր տեխնիկա, 2 համայնքի՝ 2 միավոր գյուղատնտեսական տեխնիկա և 4 միավոր  գյուղատնտեսական սարքավորումներ, 4 համայնքի՝ տրանսպորտային համակարգում  օգտագործվող 10 միավոր մեքենա, 3 համայնքի՝  240 աղբաման:

Մատակարարման տարբեր փուլերում են կոմունալ ծառայություններում և գյուղատնտեսության աշխատանքներում գործարկման ենթակա տեխնիկա և սարքավորումներ՝ շուրջ 2.507.972.700 ՀՀ դրամ արժողությամբ:

Չարենցավան, Մեղրաձոր և Ջրվեժ համայնքներում իրականացվելու են արևային ֆոտովոլտային կայանների կառուցման ծրագրեր՝ շուրջ 508.000.000 ՀՀ դրամ արժողությամբ: Սարապատ, Բյուրեղավան և Ամասիա համայնքներում նախատեսվում է իրականացնել ոռոգման համակարգերի կառուցման և վերանորոգման ծրագրեր:

Օրերս անդրադարձել էինք նույն ծրագրի առաջին բաղադրիչին, որի շրջանակում ներդրումը կազմում է ավելի քան 1 միլիարդ 598 միլիոն դրամ: ՍՆՏԶ ծրագրի շահառուները միավորված համայնքներն են, որոնցում արվող ներդրումների նպատակը համայնքների համալիր սոցիալ-տնտեսական զարգացման համար անհրաժեշտ սեփական կարողությունների ձևավորման նախադրյալների ստեղծումն է: Երկու բաղադրիչով այս ծրագրի հիմնական առավելությունն այն է, որ հաշվի են առնվում համայնքների կարիքները, և ներդրումներն արվում են ըստ համայնքների ներկայացրած հայտերի:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում