ԳԳայանե Թամամյան

Նոր որոշում Արցախ մուտք գործող վարորդների համար

Նոր որոշում Արցախ մուտք գործող վարորդների համար

ԱՀ պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ստորագրել է որոշում, որով փոփոխություններ են կատարվել ապրիլի 13-ի N1 որոշման մեջ: Արցախի Հանրապետություն մուտք գործող՝ բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցի վարորդի և ուղեկցողի, գյուղատնտեսական կամ այգեգործական աշխատանքներ իրականացնող անձանց համար, նոր որոշման համաձայն, արվում են բացառություններ՝ կապված թեստավորման կարգի հետ:

Նրանք այսօրվանից հսկիչ անցագրային կետերում առողջապահության նախարարության աշխատակիցներին պետք է ներկայացնեն պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) թեստի դեպքում՝ տասը օրից ոչ ավելի վաղեմության, իսկ արագ թեստի դեպքում՝ յոթ օրից ոչ ավելի վաղեմության COVID-19 թեստի պատասխանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում