ԼԼիլիթ Սեդրակյան

Տեսչական մարմինն ինքնակամ կառույցներ է հայտնաբերել Կոտայքի մարզի Վերին Պտղնի համայնքում

Տեսչական մարմինն ինքնակամ կառույցներ է հայտնաբերել Կոտայքի մարզի Վերին Պտղնի համայնքում

2020 թ. մայիս ամսին քաղաքացու դիմումի հիման վրա ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչությունը ստուգումներ է իրականացրել ՀՀ Կոտայքի մարզի Վերին Պտղնի համայնքում՝ հողային օրենսդրության պահանջների պահպանման համապատասխանության նկատմամբ։ 

Համայնքում փաստաթղթերի ուսումնասիրությունից և տեղազննությունից պարզվել է, որ քաղաքացուն սեփականության իրավունքով պատկանող 0.2563 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության՝ վարելահող գործառնական նշանակության հողամասում, առանց որևէ օրինական և նպատակային նշանակության փոփոխության վերաբերյալ փաստաթղթերի առկայության, ինքնակամ կառուցվել  են շինություններ մասնավորապես՝ բետոնահանգույց:

Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի կողմից համապատասխան փաստաթղթեր չեն ներկայացվել: Վերը նշվածի արդյունքում համայնքում խախտվել է հողերի օգտագործման նպատակային նշանակությունը։ 

Համայնքում արձանագրված խախտումների և թերությունների հիմքով ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ միջնորդություն է ներկայացվել ՀՀ Կոտայքի մարզպետին՝ կազմված ակտում արձանագրված խախտումների համար Վերին Պտղնի համայնքի պաշտոնատար անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու և միաժամանակ պարտավորեցնելու խախտումները ողջամիտ ժամկետներում վերացնելու նպատակով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում