ՆՆարե Ոսկանյան

Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 6․3 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 6․3 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Հունիսի 15-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես`

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 600 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 300 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 250 քմ,

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 800 քմ,

Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ մոտ 200 քմ,

Տավուշի մարզի Իջևան քաղաքում՝ 200 քմ,

Արմավիրի մարզի Նորակերտ գյուղում՝ 500 քմ, Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի՝ 6 հա։

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում