ԼԼիլիթ Սեդրակյան

Ազնավուրի թանգարան, «Դվին» հյուրանոց, մատչելի մուտք. Քաղաքաշինական խորհուրդը հերթական նիստն է անցկացրել

Ազնավուրի թանգարան, «Դվին» հյուրանոց, մատչելի մուտք. Քաղաքաշինական խորհուրդը հերթական նիստն է անցկացրել

Քաղաքապետարանի լրատվական վարչության հաղորդմամբ՝ տեղի է ունեցել Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի նիստը, որը վարել է Երևանի քաղաքապետ, խորհրդի նախագահ Հայկ Մարությանը: Նիստի օրակարգում ընգրկված էր հինգ հարց:

Խորհրդի անդամները մերժել են «Դվին» հյուրանոցային համալիրի ընդլայնման նախագիծը, որով առաջարկվում էր գոյություն ունեցող շենքի երկու կողմերում ունենալ նոր կառույցներ:

Խորհուրդը Կասկադի հարևանությամբ գտնվող «Ազնավուր» կենտրոնի վերակառուցման ներկայացված առաջարկի վերաբերյալ այլընտրանքային առաջարկ արեց՝ գոյություն ունեցող շենքի տեղում նույն ծավալներով նախագծել նոր շենք, որը հարմար կլինի կենտրոնի գործունեությանը և քաղաքի առանցքային հատվածին համահունչ տեսք կունենա:

Խորհրդում արդեն մեկ անգամ քննարկվելուց ու հանրային քննարկման դրվելուց հետո երկրորդ անգամ քվեարկության է դրվել և խորհրդի հավանությանն է արժանացել Աջափնյակում գտնվող Ալիխանյան եղբայրների փողոցի 6/1 հասցեում բազմաբնակարան բնակելի շենքի ճարտարապետահատակագծային առաջադրանքը:

Քաղաքապետ Հայկ Մարությանը քննարկման ընթացքում ընդգծել է, որ քաղաքային իշխանությունը սկզբունք է որդեգրել՝ բազմաբնակարան շենքերի` նոր հաստատվող նախագծերում պարտադիր պահանջ դարձնել բնակարանների առնվազն 70-80 տոկոսի չափով ստորգետնյա կայանատեղիների առկայությունը, ինչից ելնելով 12 հարկայնությամբ շենքի առաջադրանքում կկատարվեն համապատասխան փոփոխություններ, և կավելացվի ավտոկայանատեղիների քանակը:

Խորհուրդը հավանություն է տվել նաև Շենգավիթում Գ. Նժդեհի փողոցի 15/1 հասցեում բազմաբնակարան բնակելի շենքի նախագծման թույլտվության (ճարտարապետահատակագծային առաջադրանքի) տրամադրման առաջարկին: Շենքն առաջարկված 13-ի փոխարեն կունենա 9 հարկ: Կառուցապատողը պարտավորվել է բարեկարգել և հարմարավետ միջավայր ստեղծել բակային տարածքում, որը կծառայի նաև հարակից շենքերի բնակիչներին:

Երևանի քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքի ճակատային մուտքը հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար հարմարեցնելու հարցի քննարկման արդյունքում որոշվել է, որ առաջիկայում ճարտարապետները կմշակեն համատեղ նոր առաջարկ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում