ՆՆարե Թադևոսյան

Արցախի առողջապահության ոլորտին պետական բյուջեից հատկացվել է մոտ 7 միլիարդ դրամ

Արցախի առողջապահության ոլորտին պետական բյուջեից հատկացվել է մոտ 7 միլիարդ դրամ

Արցախի Հանրապետության 2019 թվականի հաստատված պետական բյուջեով առողջապահության ոլորտին հաշվետու տարում պետական բյուջեից հատկացվել է 6 մլրդ 923 մլն դրամ, ճշտված՝ 6 մլրդ 783 մլն դրամ, ասել է ԱՀ առողջապահության փոխնախարար Արմեն Խաչատուրյանը Արցախի խորհրդարանում տեղի ոնեցած սոցիալական և առողջապահության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում։

Փոխնախարարի խոսքով՝ մատուցվել է 6 մլրդ 88 մլն դրամի ծառայություն, որի համար առողջապահության նախարարության ֆինանսավորումը կազմել է 6 մլրդ 722 մլն դրամ, կամ 99.1%: Մերժված ծառայությունների գումարը կազմել է 6.8 միլիոն դրամ: Ընդհանուր առմամբ, տարեվերջին առկա էր 277.5 միլիոն դրամի գերակատարում և 60.7 միլիոն դրամի թերակատարում, որը մասամբ մարելու նպատակով կատարվել է 111.4 միլիոն դրամի ներծրագրային և արտածրագրային տեղաշարժ: Ըստ ճշտված պլանի՝ առողջապահության նախարարության բուժհաստատությունների կողմից ֆինանսավորման ներկայացված հաշվետվությունները պլանի սահմաններում լիարժեք ֆինանսավորվել են:

Ա. Խաչատուրյանը նշել է, որ «Բժշկական ապրանքներ, սարքեր և սարքավորումներ» խմբի տարեկան ճշտված պլանը կազմել է 201.8 միլիոն դրամ, այդ թվում՝ «Դեղագործական ապրանքներ»՝ 151.3 միլիոն դրամ, «Բժշկական սարքեր և սարքավորումներ»՝ 50.5 միլիոն դրամ, ձեռք են բերվել 148.2 միլիոն դրամի դեղագործական ապրանքներ և 45.5 միլիոն դրամի բժշկական սարքեր ու սարքավորումներ՝ ապահովելով  խմբի 96% կատարողական: 2018 թվականի համեմատ, այս խմբի ծախսերը նվազել են 6.6 միլիոն դրամի չափով կամ 3.3%-ով:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում