ԳԳայանե Թամամյան

Ժամանակավորապես չի գործելու Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական 41/3 հասցեի սպասարկման սրահը․ ՊԵԿ

Ժամանակավորապես չի գործելու Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական 41/3 հասցեի սպասարկման սրահը․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ նոր կորոնավիրուսի համաճարակի հետ կապված` հունիսի 15-ից ժամանակավորապես չի գործելու ք. Երևան, Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական 41/3 հասցեում տեղակայված՝ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության սպասարկման թիվ 5 բաժինը:

Կոմիտեն միաժամանակ տեղեկացնում է, որ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչությունում գործում է «մեկ պատուհան» սկզբունքը, և հարկ վճարողները, անկախ հաշվառման վայրից, կարող են դիմել հարկային մարմնի սպասարկման ցանկացած բաժին և ստանալ ծառայություն: Հարկ վճարողներին և քաղաքացիներին ծառայություն են մատուցում սպասարկման բոլոր բաժինները:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում