Հայաստանի զբոսաշրջային սեզոնը երկարել է, տուրիստների թիվը՝ նվազել

Հայաստանի զբոսաշրջային սեզոնը երկարել է, տուրիստների թիվը՝ նվազել

Անցնող տարի Հայաստան է այցելել 1 միլիոն 192 հազար զբոսաշրջիկ, որը նախորդ տարվա համեմատ 11 հազարով պակաս է: Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետը ներգնա տուրիզմի այս մեկ տոկոս անկումը, որը 2000-ից ի վեր առաջին անգամ է դիտվում, հիմնականում պայմանավորում է տարածաշրջանային տնտեսական խնդիրների պատճառով ռուսական և վրացական շուկաներից այցելությունների նվազմամբ:

Հայ զբոսավարների ասոցիացիայի նախագահը նշեց, որ թեև արտասահմանից մեր երկիր են գալիս հատկապես ճանաչողական նպատակներով, հայաստանյան հանգստավայրերը նույնպես զարգանում են: Զբոսաշրջային սեզոնը հանրապետությունում երկարել է. նախկինում ապրիլից հոկտեմբեր ամիսներին էին զբոսաշրջիկները գալիս Հայաստան, այժմ մարտից մինչև նոյեմբեր, նույնիսկ՝ Ամանորին:

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում