Սենթ Լուիսի մրցաշարի կիսաեզրափակչում Արոնյանի մրցակիցը Կարլսենն է

Սենթ Լուիսի մրցաշարի կիսաեզրափակչում Արոնյանի մրցակիցը Կարլսենն է

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում մեկնարկած Clutch Chess Champions Showdown առցանց մրցաշարում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը քառորդ եզրափակչում մրցել է Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Տեղի են ունեցել 7-12-րդ պարտիաները:

Գրոսմայստերներն պայքարն սկսել են ոչ ոքիով, ապա Արոնյանը պարտվել է, որից հետո, օրվա երրորդ պարտիայում, հաղթանակ է տոնել։

Հաջորդ երեք պարտիաներում կրկնվել է նույն սցենարը՝ ոչ ոքի, Արոնյանի պարտությունն ու հաղթանակը։ Վերջին պարտիայում վաստակած 3 միավորի շնորհիվ հայ գրոսմայստերը հաղթել է ընդհանուր՝ 10։8 հաշվով։

Եզրափակիչ ուղեգրի համար Արոնյանը կմրցի աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ, որը, իր հերթին, պայքարից դուրս է թողել ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ջեֆրի Սյոնգին՝ հաղթելով 11,5։6,5 հաշվով։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում