ՄՄարիամ Մխիթարյան

Արմեն Ջիգարխանյանը ինսուլտով տեղափոխվել է հիվանդանոց. Gazeta.ru

Արմեն Ջիգարխանյանը ինսուլտով տեղափոխվել է հիվանդանոց. Gazeta.ru

Ռուսաստանցի դերասան ու ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է ինսուլտով, հայտնում է Baza Telegram հեռուստաալիքը՝ սեփական աղբյուրի հղումով:

Ջիգարխանյանի վիճակը գնահատվում է ծանր: Նա վերակենդանացման բաժանմունքում է: Դերասանի հարազատներն ու ընկերներն առայժմ չեն մեկնաբանել նրա հոսպիտալացման մասին լուրերը:

2019-ի ամռանը Ջիգարխանյանը հիվանդանոց տեղափոխվեց ընդհանուր ստուգման համար, բայց լրատվամիջոցները հայտնցին նրա առողջական ծանր վիճակի մասին: Հայտնի է նաև, որ միայն 2018 թվականին Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է 5 անգամ:

84-ամյա դերասանը, ԽՍՀՄ ժողովրդական արտիստը հայտնի է «Գիտակներն են վարում հետաքննությունը», «Բարև ձեզ, ես ձեր մորաքույրն եմ», «Շունը խոտի դեզի վրա», «Հանդիպման վայրը փոխել չի կարելի» և այլ ֆիլմերում իր փայլուն դերակատարումներով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում