ՌՌոզա Խաչատրյան

Պետբյուջեի եկամուտների 93.5 %-ն ապահովվել է հարկային եկամուտների և պետական տուրքի հաշվին. ՊԵԿ փոխնախագահ

Պետբյուջեի եկամուտների 93.5 %-ն ապահովվել է հարկային եկամուտների և պետական տուրքի հաշվին. ՊԵԿ փոխնախագահ

ՊԵԿ փոխնախագահ Արթուր Մանուկյանը, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում, ներկայացնելով 2019-ի պետբյուջեի կատարողականը, նշեց, որ ընդհանուր առմամբ մեր պետական բյուջեի եկամուտների 93.5 տոկոսն ապահովվել է հարկային եկամուտների և պետական տուրքի հաշվին:

Մանուկյանի խոսքով՝ 2019-ին ապահովված պետական եկամուտները կազմել են 1 տրիլիոն 464.3 միլիարդ դրամ, որը նախորդ տարվա ամեմատ ավել է 206.2 միլիարդ դրամով կամ 16.4 տոկոսով:

«2019-ին հարկային մարմնի կողմից իրականացվող վերադարձները կազմվել են 171.1 միլիարդ դրամ, ինչը 78.8 տոկոսով կամ 75.4 միլիարդ դրամով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը»,- նշեց ՊԵԿ փոխնախագահը՝ հավելելով, որ գերակշռող մասը կազմել են դեբետային գումարները՝ 78.4 միլիարդ դրամ, ինչը 7.2 անգամ կամ 67.6 միլիարդով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը:

ՊԵԿ փոխնախագահը նշեց, որ հարկերի սահունության գործակից ունենք, որը 2019-ին կազմել է 1.8 տոկոս, ինչը 0.71 տոկոսով ավելին է նախորդ տարվա ցուցանիշից:

«Հարկեր-ՀՆԱ ցուցանիշը 2019-ին կազմել է 22.35 տոկոս, որը 1.6 տոկոսային կետով գերազանցում է նախատեսվածը և 1.4 տոկոսային կետով գերազանցում է 2018-ի ցուցանիշը»,- նշեց Մանուկյանը:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում