ԱԱրման Գալոյան

Այդ կանոնները պարետինը չեն, դրանք կյանքի կանոններ են. բժիշկ Լ. Մուսեյան

Այդ կանոնները պարետինը չեն, դրանք կյանքի կանոններ են. բժիշկ Լ. Մուսեյան

Արտաշատի բժշկական կենտրոնի կլինիկական աշխատանքների ղեկավար Լիլիթ Մուսեյանը պարետատան ճեպազրույցի ժամանակ ասաց, որ վերջին շրջանում ավելացել է կորոնավիրուսով վարակված ծանր և ծայրահեղ ծանր հիվանդների թիվը:

«Կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ ես թողել եմ իմ աշխատանքն ու ընտանիքը Երևանում ու տեղափոխվել Արտաշատ։ Այսօր կորոնավիրուսը տարածվել է ամբողջ աշխարհով մեկ և սա բոլորիս խնդիրն է։

Դրա բացատրությունը ես գտել եմ բոլորիս անզգուշության, անփութության և ըմբոստության  մեջ։ Կա մի կարգախոս՝ իմ դիմակը փրկում է քեզ, և քոնը՝ ինձ։ Ես ուզում եմ ասել, որ մենք պայքարում ենք ձեզ համար, վերադարձնում ենք ձեզ ձեր ընտանիքներին։ Դուք էլ մեզ համար պայքարեք ու մեզ վերադարձրեք մեր ընտանիքներին, մեր նախկին կյանքին։ Կոչ եմ անում պահպանել բոլոր կանոնները։ Այդ կանոնները պարետինը չեն, դրանք կյանքի կանոններ են, որոնց կրողն ու կատարողը մենք ենք, մենք ենք որոշում՝ վարակվե՞լ, թե՞ ոչ, վարակե՞լ մեր հարազատներին, թե՞ չվարակել։ Որքան էլ ծանր, դժվար լինի, բուժաշխատողները ոչ մի քայլ հետ չեն գնալու, չեն նահանջելու հիվանդության առջև, այս պայքարում մենք միասին ենք հաղթելու»,- կոչ արեց նա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում