ԼԼիլիթ Սեդրակյան

Կորոնավիրուսով վարակված զինծառայողների մեծ մասը պայմանագրային են, վիճակը վերահսկելի է. փոխնախարար

Կորոնավիրուսով վարակված զինծառայողների մեծ մասը պայմանագրային են, վիճակը վերահսկելի է. փոխնախարար

Բանակում կորոնավիրոսով հիվանդներ կան, նրանք գտնվում են հսկողության ներքո:  Խորհրդարանում պատասխանելով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին՝ նշեց պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:  

Նա տեղեկացրեց, որ կորոնավիրուսով վարակված զինծառայողների մեծ մասը պայմանագրային են, նրանք մեկուսացված են: Պաշտպանության փոխնախարարը վստահեցրեց, որ վիճակը վերահսկելի է, զինված ուժերը որևէ բանի պակաս չունեն: 

Գ.Բալայանը շնորհակալություն հայտնեց ժամկետային զինծառայողների ծնողներին՝ արձակումների վրա դրված սահմանափակումներին ըմբռնումով մոտենալու համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում