ՄՄերի Եգորյան

ԱՀ պարետը հայտարարել է՝ թերությունները չվերացնելու դեպքում սուբյեկտների գործունեությունը կսահմանափակվի

ԱՀ պարետը հայտարարել է՝ թերությունները չվերացնելու դեպքում սուբյեկտների գործունեությունը կսահմանափակվի

Արցախի Հանրապետության պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն այսօր, համավարակի դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում, խորհրդակցություն է անցկացրել մի շարք գերատեսչությունների ղեկավարների ու Ստեփանակերտի քաղաքապետի մասնակցությամբ:

Հանրապետության նախագահի համապատասխան հանձնարարականների անշեղ կատարումն ապահովելու նպատակով նախանշվել են աշխատանքային ուղղությունները: Առանձին անդրադարձ է եղել տնտեսվարող սուբյեկտների կողմից վարակի տարածումը կանխելուն ուղղված Պարետի որոշման կատարումն ապահովելու գործընթացին: Պետական նախարարը հայտարարել է, որ խախտումներ կատարող սուբյեկտները կնախազգուշացվեն, իսկ թերությունները չվերացնելու դեպքում տվյալ կազմակերպության տնտեսական գործունեությունը կսահմանափակվի:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում