ՇՇողիկ Գալստյան

17-ամյա աղջկա մերկ լուսանկարները չտարածելու դիմաց 3 մլն դրամ պահանջող երիտասարդը ձերբակալվել է. Ոստիկանություն

17-ամյա աղջկա մերկ լուսանկարները չտարածելու դիմաց 3 մլն դրամ պահանջող երիտասարդը ձերբակալվել է. Ոստիկանություն

Հունվարի 30-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում 17-ամյա մի աղջիկ հաղորդում էր տվել, որ սոցիալական ցանցերից մեկի անհայտ օգտատերը 3 միլիոն դրամ է պահանջել՝ իր մերկ լուսանկարները և տեսանյութերն ընկերներին ու ծանոթներին չուղարկելու համար։

Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում շորթման հատկանիշներով քրեական գործ էր հարուցվել, որն ուղարկվել էր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին՝ նախաքննության։ Նախաքննության ընթացքում քննչական բաժնի, ինչպես և ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի ծառայողները ձեռնարկել են տարաբնույթ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ։

Ամիսներ տևած հետևողական աշխատանքի արդյունքում իրավապահները պարզել են անհայտ օգտատիրոջ ինքնությունը` Երևանում բնակվող 22-ամյա մի երիտասարդ էր։ Մարաշի քրեական հետախույզներն օրերս կասկածվողին հայտնաբերել են, բերման ենթարկել բաժանմունք, ապա ներկայացրել նախաքննական մարմնին։

Երիտասարդը ձերբակալվել է։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է բջջային հեռախոս, որի մեջ հաղորդում տված աղջկա մերկ տեսանյութերն էին։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

`

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում