ԱԱրման Գալոյան

Իսպանիայի վարչապետը խոսել է արտակարգ դրությունը երկարաձգելու մասին

Իսպանիայի վարչապետը խոսել է արտակարգ դրությունը երկարաձգելու մասին

Կիրակի Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ խնդրելու է խորհրդարանին համաձայնություն տալ մինչեւ հունիսի 21-ը արտակարգ դրության ռեժիմը երկարացնելու շուրջ: Միաժամանակ Սանչեսը վստահեցրել է, որ դրանից հետո կառավարությունն այլեւս չի սահմանափակի քաղաքացիների տեղաշարժը:

Շաբաթ օրվա տվյալներով՝ Իսպանիայում կորոնավիրուսի հետեւանքով մահացածների թիվը հասել է 27 125-ի, իսկ վարակվածների թիվը՝ 239229-ի։

Հիշեցնենք, արտակարգ դրության խիստ ռեժիմը Իսպանիայում սահմանվել է մարտի 14-ին։ Այդ ընթացքում բնակիչները կարող էին դուրս գալ տնից միայն գնումներ կատարելու համար, իսկ երեխաներին առհասարակ արգելվում էր հեռանալ տնից։ Միայն վերջերս են այդ երկրում սահմանափակումներն աստիճանաբար մեղմվել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում