ՌՌոզա Խաչատրյան

Հայաստանի զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավման աշխատանքները շարունակվում են

Հայաստանի զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավման աշխատանքները շարունակվում են

Արարատի մարզպետարանն իր ֆեյսբուքյան էջով հայտնել է, որ զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավման աշխատանքները շարունակվում են։

«Հայաստանի զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավման աշխատանքները շարունակվում են։

Բարեկարգվում են՝

  • Խոր Վիրապ վանքի ավտոկայանատեղին և հարակից տարածքները.
  • դեպի Խոր Վիրապ տանող ճեմուղին.
  • ծրագիրը նախատեսում է հանրային ենթակառուցվածքի ստեղծում՝ զուգարաններ՝ հարմարեցված նաև հաշմանդամների համար, ինչպես նաև վանքի և հարակից տարածքների ջրամատակարարման ապահովում։

Ընթացիկ աշխատանքներով նախատեսվում է նաև բարեկարգել կանաչապատ տարածքները և ստեղծել հանգստի գոտի, հանրային վաճառակետեր։

Ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի և պետության համաֆինանսավորմամբ՝ «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի շրջանակներում։

Ծրագրի բովանդակության պատասխանատու` ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտե,
ծրագրի իրականացնող՝ ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամ»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում