ՆՆարե Ոսկանյան

Ցուկերբերգը դեմ է արտահայտվել սոցցանցերի նկատմամբ հսկողության խստացմանը. TACC

Ցուկերբերգը դեմ է արտահայտվել սոցցանցերի նկատմամբ հսկողության խստացմանը. TACC

Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը դեմ է ԱՄՆ-ում սոցիալական ցանցերի գործունեության նկատմամբ հսկողության խստացմանը: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը:

«Ես պետք է հասկանամ, թե հատկապես ինչ են մտադիր անել: Ընդհանուր առմամբ՝ որևէ հարթակ գրաքննության ենթարկելու իշխանությունների որոշումը ճիշտ արձագանք չի թվում ինձ»,- ասել է Ցուկերբերգը:

Նա նաև ընդգծել է, որ սոցցանցերի աշխատակիցները հաճախ մեղադրվում են ոչ միայն այս կամ այն նյութն արգելափակելու, այլև, ընդհակառակը, դա չանելու համար:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արդեն իսկ ստորագրել է սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորող հրաման: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում