ԱԱրման Գալոյան

Վերանայվել են 540 հազար ֆիզիկական և 17 հազար իրավաբանական անձանց վարկային պարտավորությունները

Վերանայվել են 540 հազար ֆիզիկական և 17 հազար իրավաբանական անձանց վարկային պարտավորությունները

ԿԲ ֆինանսական կայունության դեպարտամենտի տնօրեն Անդրանիկ Գրիգորյանն այսօր հեռավար ասուլիսի ժամանակ տեղեկացրել է, որ հայաստանյան բանկերը կորոնավիրուսի արդյունքում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ էականորեն վերանայել են են 540 հազար ֆիզիկական անձանց և 17 հազար իրավաբանական անձանց վարկային պարտավորությունները: Ըստ նրա՝ քաղաքացիները շուրջ 3 ամիս հնարավորություն են ունեցել չմարել պարտավորությունները:

«Բարձր իրացվելիության բարձիկները, որ մեր ֆինանսական համակարգը՝ բանկերը, վարկային կազմակերպությունները, ապահովագրական ընկերությունները ունեին, նրանց հնարավորություն տվեց կամավոր կերպով, համագործակցելով նաև Կառավարության և ԿԲ-ի հետ, առաջիններից մեկը արձագանքել ֆինանսական համակարգում և տնտեսությունում տեղի ունեցող բացասական երևույթներին: Բանկերը և վարկային կազմակերպությունները հենց առաջիններից արձագանքելով՝ էականորեն երկարաձգեցին, վերանայեցին իրենց հաճախորդների, մեր համաքաղաքացիների վարկային պարտավորությունները»,- հայտարարել է Գրիգորյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում