Պարարտանյութ ու վառելիք՝ մատչելի գնով. Կառավարությունը խոստանում է

Պարարտանյութ ու վառելիք՝ մատչելի գնով. Կառավարությունը խոստանում է

Այգիներն ու բանջարանոցները դեռ ձյան տակ, գյուղացուն պետությունը խոստանում է՝ այս տարի էլ կօգնի ձեռքբերել շուկայականից մատչելի գնով դիզվառելիք, պարարտանյութ: Բյուջեից մոտ 2,5 մլրդ դրամ սուբսիդավորման հաշվին, ազոտական թունաքիմիկատը հողագործին կհասնի նախորդ տարվա պես՝ պարկը՝ 6000, ֆոսֆորականն ու կալիումականը՝ 7000 դրամ գնով: Նավթի գնանկման շնորհիվ 70 դրամով էժան կլինի դիզելը:

Առանց որևէ քննադատության, ավելին՝ վարչապետի «արդարացի է» արձագանքով, հաստատվեց պետծառայողին կիսամյակը մեկ պարգևատրել-չպարգևատրելու կարգի հստակեցումը: Վերադասի լավ կամ վատ վերաբերմունքի փոխարեն հարց լուծողն այժմ գործի կատարողականն է լինելու:

Հունվարի վերջին նիստի բիզնեսի բաժին լուրը Արմավիրի ու Կոտայքի հարկային տեսչությունների օպտիմալացնումն էր, ամեն մարզում մեկ գրասենյակ կմնա: Հյուրանոցների որակավորումը, ոսկի-արծաթ հարգադրոշմողների լիցենզավորումն այսուհետև կիրականացվի նաև էլեկտրոնային եղանակով:

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում