Ինչպե՞ս գծել ճիշտ բիզնես-պլան ու նոր գործ ձեռնարկել

Ինչպե՞ս գծել ճիշտ բիզնես-պլան ու նոր գործ ձեռնարկել

2014-ի  ապրիլի 25-ից մայիսի 15-ը «Մարդը՝ կարիքի մեջ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության և «Հայ օգնության միության» նախաձեռնությամբ կազմակերպված տասնօրյա դասընթացի ժամանակ 150 հայրենադարձներ սովորեցին՝ ինչպես գրել հաջողված բիզնես-պլան: Այնուհետև բիզնես դրամաշնորհի մրցույթում հաղթող ճանաչված բիզնեսմենները Եվրամիության ֆինանսավորմամբ անհրաժեշտ սարքավորումներ ստացան:

Երիտասարդ գործարար Վախթանգ Հովհաննիսյանը, օրինակ, ջերմոցային տնտեսություն է հիմնել, աշխատում է արևային ջեռուցման նոր համակարգով: Մոտ չորս տարի ապրելով Ռուսաստանում՝ յուրացրել է նոր մեթոդն ու  ստանալով «Արփի» սոլար-արեգակնային համակարգը՝ փորձում է այն կիրառել հարազատ մարզում:
Նոր համակարգն օգտագործվում է և՛ ջերմոցի ջեռուցման, և՛ կենցաղային նպատակներով:  Խորքային հորն էլ ապահովելու է ջերմոցի ջեռուցումը նաև այլ եղանակներին, երբ ջերմաստիճանը ցածր կլինի:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում