ԱԱրման Գալոյան

Զորավարժություն՝ «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի ներգրավմամբ

Զորավարժություն՝ «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի ներգրավմամբ

Մայիսի 19-ին ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում մեկնարկել է լայնածավալ մարտավարական զորավարժություն «Պաշտպանողական օպերացիայում ԶՈՒ հրետանային բրիգադի մարտական գործողությունների նախապատրաստումը և վարումը» թեմայով:

Զորավարժության նպատակն է ստուգել հրամանատարների, շտաբների և ընդհանուր անձնակազմի կարողությունները ստորաբաժանումը մարտական պատրաստականության բարձր աստիճանի բերելիս, կատարելագործել զինծառայողների գործնական հմտությունները և դաշտային վարժվածությունը:

Զորավարժության առաջին փուլում սպառազինությունը և ռազմական տեխնիկան դուրս են բերվել կենտրոնացման շրջաններ: Եռօրյա զորավարժության եզրափակիչ փուլն ուղեկցվելու է մարտական կրակով:

Զորավարժությանը ներգրավված են օպերատիվ մարտավարական հրթիռների արձակման կայանքներ, «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում