ՆՆարեկ Սահակյան

Կանոնները չպահպանելու դեպքում կիրառվելու են օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ. Ավինյան

Կանոնները չպահպանելու դեպքում կիրառվելու են օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ. Ավինյան

ՀՀ արտակարգ դրության պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով սահմանափակումների վերաբերյալ սպասվող փոփոխություններին: 

«Սիրելի՛ հայրենակիցներ, նոր որոշմամբ մայիսի 18-ից ուժի մեջ են մտնելու արտակարգ դրության ընթացքում կիրառվող սահմանափակումներում մի շարք փոփոխություններ։ Մասնավորապես.

Վերացվելու է հանրային տրանսպորտի գործունեության արգելքը: Նշեմ, որ hանրային տրանսպորտով երթևեկությունը թույլատրվելու է բացառապես անհատական պաշտպանության միջոցներով՝ դիմակով և ձեռնոցներով:

Վերաբացվելու են առևտրի իրականացման վայրերը:

Հանվելու է հանրային սննդի ոլորտում միայն բացօթյա տարածքում գործունեություն իրականացնելու սահմանափակումը:

Մարզասրահների աշխատանքի արգելքը նույնպես կհանվի:

Վերաբացվելու են բացօթյա պատմամշակութային վայրերը:

Հանվելու է մշակութային ստեղծագործական խմբերի գործունեության սահմանափակումը, սակայն բացառապես փոքր խմբերով փորձերի համար:

Թույլատրվելու է նախադպրոցական կրթությունը, այսինքն մանկապարտեզները կկարողանան գործել:

Կանոններ՝

Վերաբացվող բոլոր ոլորտների համար սահմանվելու են հստակ անվտանգության կանոններ, որոնց պահպանմամբ է միայն հնարավոր գործունեության իրականացումը:

Պարտադիր է լինելու մարդկանց մոտ պաշտպանիչ դիմակի առկայությունը հանրային բաց տարածքներում:

Հանրային միջոցառումներին մասնակիցների քանակը սահմանվելու է առավելագույնը 5 հոգի:

Կանոնները չպահպանելու դեպքում կիրառվելու են օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ»:

Մանրամասները՝ https://www.gov.am/files/docs/4049.pdf: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում