ՎՎարդուհի Բալյան

ՀՀ ՊԵԿ նախագահն ու ԻԻՀ մաքսային ծառայության ղեկավարը պայմանավորվել են վերացնել անցակետի աշխատանքների խոչընդոտները

ՀՀ ՊԵԿ նախագահն ու ԻԻՀ մաքսային ծառայության ղեկավարը պայմանավորվել են վերացնել անցակետի աշխատանքների խոչընդոտները

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը տեսակոնֆերանսի միջոցով ԻԻՀ մաքսային ծառայության ղեկավար Մեհդի Միրաշրաֆի հետ քննարկել է երկկողմ համագործակցությանը, այդ թվում՝ Մեղրի-Նորդուզ սահմանային անցակետին վերաբերող մի շարք հարցեր՝ հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից: 

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, պահպանելով առողջապահական բոլոր նորմերը, վերացնել սահմանային անցակետի աշխատանքներում առկա խոչընդոտները և հնարավորինս կարճ ժամկետում վերականգնել երկկողմ առևտրաշրջանառության ծավալների՝ նախահամաճարակային շրջանի մակարդակը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում