ԱԱննա Ավետիսյան

ՊԵԿ-ը տույժերի վերահաշվարկ է կատարել

ՊԵԿ-ը տույժերի վերահաշվարկ է կատարել

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ «Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» 22․04․2020 թ․ ՀՕ-220-Ն օրենքի և «Կուտակային կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» 22․04․2020 թ․  ՀՕ-221-Ն օրենքի համաձայն` 2020 թվականի ապրիլի 21-ից ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը տույժը վճարում է 0.04%-ի չափով՝ 0․075%-ի փոխարեն։ Դա վերաբերում է նաև այն դեպքերին, երբ տույժերի հաշվարկն սկսվել է մինչև օրենքն ուժի մեջ մտնելը: Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության բաժինը։

Տույժերի հաշվարկը նոր տոկոսադրույքով իրականացնելու նպատակով անձնական հաշվի քարտերի և հարակից այլ համակարգերում կատարվել են փոփոխություններ։

ՊԵԿ-ը հայտնում է, որ ծրագրային ապահովումն ավարտվել է 12․05․20 թ․, և հարկ վճարողների անձնական հաշվի քարտերում 21․04․20 թ․ սկսած տույժերի մասով կատարվել են վերահաշվարկներ։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում