ՌՌոզա Խաչատրյան

Աշխատանքային քննարկում՝ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում

Աշխատանքային քննարկում՝ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում

Մայիսի 12-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում` լաբորատոր փորձաքննություն իրականացնող ՊՈԱԿ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Աշխատանքային քննարկմանը մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը, գործադրի ներկայացուցիչներ, ոլորտով հետաքրքրված անձինք:

ՊՈԱԿ-ների ներկայացուցիչներն իրենց բողոքն են հայտնել` տեղեկացնելով, որ ՊՈԱԿ-ները մրցակցում են պետական նույնանման գործունեություն իրականացնող լաբորատորիաների հետ, ինչի արդյունքում էլ հայտնվել են ծանր դրության մեջ:

Ելույթ ունեցողներն ընդգծել են, որ պետության հետ մրցակցել իրենք անկարող են: Կառույցների ներկայացուցիչները նշել են, որ պետական և մասնավոր փորձաքննություն իրականացնող ընկերությունները չպետք է ունենան միևնույն գործառույթը:

Համակարծիք չլինելով ներկայացված դժգոհությունների հետ` պատգամավորները նշել են, որ եթե չլինեն մրցակցային պայմաններ, ապա գործառնության որակը կտուժի: Որպես օրինակ՝ մատնանշվել է պետական և ոչ պետական բուհերի գործունեությունը: Հանձնաժողովի անդամներն առաջարկել են ծառայությունների որակը բարձրացնելով` հասնել առավելագույնի: Միևնույն ժամանակ ընդգծվել է, որ պետական ՊՈԱԿ-ները չպետք է ունենան արտոնյալ կարգավիճակ:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել խնդիրն առավել խորքային ուսումնասիրել և ևս մեկ քննարկում անցկացնել նախարարությունում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում