ՀՀայկարամ Նահապետյան

Կապիտալ ասֆալտապատվում են Չարենցավանի բակերը

Կապիտալ ասֆալտապատվում են Չարենցավանի բակերը

Կոտայքի մարզի համայնքներում և բնակավայրերում շարունակում են կյանքի կոչվել ՀՀ Կառավարության՝ համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր:

Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում Չարենցավան քաղաքում անցյալ տարի մեկնարկել և այս տարի շարունակվում են 74 մլն դրամ արժողությամբ 12.500 քմ մակերես (շուրջ 2 կմ) ընդգրկող բակային հատվածների կապիտալ ասֆալտապատման աշխատանքները:

Ծրագրի շրջանակում նախորդ տարի ասֆալտապատվել են անմխիթար վիճակում գտնվող 0,7 կմ երկարությամբ (2500 քմ մակերեսով) բակային հատվածներ 2-րդ թաղամասում։

Այժմ բակային ասֆալտապատման նախնական աշխատանքներ են իրականացվում 4-րդ թաղամասում։

Այս տարի բակային ասֆալտապատման մակերեսը կկազմի 10․000 քմ։

Աշխատանքները նախատեսված է ավարտել 2 ամսվա ընթացքում:

Մարզպետարանից հայտնում են, որ կատարվող աշխատանքների ընթացքը և որակի ապահովումն անձամբ Կոտայքի մարզպետի և մարզպետարանի ամենօրյա ու անմիջական հսկողության տակ են: 

Մարզպետը պատասխանատու բոլոր մարմիններին հորդորել է առավելագույնս ապահովել ճանապարհաշինական աշխատանքներում ընդգրկված աշխատակիցների շրջանում կորոնավիրուսի համավարակի տարածման կանխարգելիչ միջոցների առկայությունն ու խստագույնս պահպանել պարետատան կողմից սահմանված նորմերը:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում