ՌՌոզա Խաչատրյան

ՍԱՏՄ տեսուչների վերապատրաստում՝ Շվեյցարիայի աջակցությամբ

ՍԱՏՄ տեսուչների վերապատրաստում՝ Շվեյցարիայի աջակցությամբ

ՀՀ սննդամթերքի անվտագության տեսչական մարմնի նախաձեռնությամբ և «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի աջակցությամբ՝ նախատեսվում է անցկացնել Տեսչական մարմնի մարզային տեսուչների վերապատրաստում:

Նախագծի նպատակն է բարելավել մարզային տեսուչների գիտելիքներն անասնաբուժության, սննդամթերքի անվտանգության, բուսասանիտարիայի, իրավաբանական և սահմանային վերահսկողության բնագավառները կարգավորող իրավական ակտերի վերաբերյալ, ինչը նաև կբարձրացնի աշխատանքի որակը:

Վերապատրաստման ավարտին կկազմակերպվի թեստավորում, որը թույլ կտա գնահատել տեսուչների մասնագիտական գիտելիքները, ինչի արդյունքների հիման վրա էլ հնարավոր կլինի պլանավորել նրանց կարողությունների զարգացման հետագա քայլերը։

Վերպատրաստումները նախատեսվում է անցկացնել 2020 թվականի մայիս-հունիս ամիսների ընթացքում։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում