ԱԱրման Գալոյան

Նվազել է ալկոհոլային խմիչքների և ծխախոտի արտադրությունը

Նվազել է ալկոհոլային խմիչքների և ծխախոտի արտադրությունը

Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում նվազել է ալկոհոլային խմիչքների արտադրության ծավալը: Ըստ վիճակագրական կոմիտեի՝ 2020 թ. հունվար-մարտ ամիսներին արտադրվել են 732.3 հազար լիտր օղի, լիկյոր և սպիրտային այլ խմիչքներ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտադրվել էր 850.8 հազար լիտր: Նվազել է նաև կոնյակի արտադրությունը. այս տարի արտադրվել է 780 հազար լիտր կոնյակ, մինչդեռ նախորդ տարի այդ արտադրությունը 832 հազար լիտր էր: Գինու արտադրությունը ևս այս տարի պակասել է: 2020 թ. առաջին եռամսյակում արտադրվել է 187 հազար լիտր, նախորդ տարի՝ 226 հազար լիտր խաղողի գինի: Ի դեպ, անկում է նաև ծխախոտի արտադրության ոլորտում՝ 16.1 տոկոս:

Փոխարենը, ըստ վիճակագրական կոմիտեի, աճել է հանքային ջրերի արտադրության ծավալը. այս տարի արտադրվել է 105 հազար լիտր հանքային ջուր՝ նախորդ տարվա 78 հազարի փոխարեն, արտադրվել է 249 հազար լիտր ոչ ալկոհոլային խմիչք՝ նախորդ տարվա 153 հազր լիտրի փոխարեն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում