ԼԼիլիթ Սեդրակյան

Բանակի հրամանատարության անակնկալը զինծառայողներին

Բանակի հրամանատարության անակնկալը զինծառայողներին

Մայիսյան եռատոնի կապակցությամբ բանակի հրամանատարության կողմից գեղեցիկ անակնկալի են արժանացել հյուսիսային ուղղությամբ գործող զորամասերից մեկի զինծառայողները:

Բանակի հրամանատարի կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման գծով տեղակալն ու միավորման հրամանատարը մայիսի 10-ին վերջիններիս է հանձնել նոր բնակարանների վկայագրերը:

Նախքան բնակարանամուտը միջոցառման մասնակիցները, սահմանափակ կազմով, հարգանքի տուրք են մատուցել գետավանցի զոհված ազատամարտիկների հիշատակին:

Նշենք նաև, որ բնակարանային շինարարության ծրագիրը այս հատվածում կկրի շարունակական բնույթ և էական խթան կլինի ծառայության որակական ցուցանիշների բարելավման առումով:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում