ԱԱրման Գալոյան

Արցախի նորընտիր նախագահը մանրամասներ է ներկայացրել ՀՀ վարչապետի այցից

Արցախի նորընտիր նախագահը մանրամասներ է ներկայացրել ՀՀ վարչապետի այցից

Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ գյուղատնտեսական նշանակության տարածքներ այցից:

«Հարգելի՛ հայրենակիցներ

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՀ Նախագահ Բակո Սահակյանի հետ միասին այցելել ենք գյուղատնտեսության ու վերամշակող արդյունաբերության արցախյան հաջողված օրինակներ հանդիսացող տնտեսություններ: Տեղերում արդյունավետ քննարկումներ ենք ունեցել մեր ժողովրդի պարենային անվտանգության ապահովման խնդիրների շուրջ: Պայմանավորվել ենք համատեղ ջանքերի գործադրմամբ նոր քայլեր ձեռնարկել մեր միասնական հայրենիքի չօգտագործված գյուղատնտեսական պոտենցիալն իրացնելու ուղղությամբ:

Համոզված եմ՝ արդյունքները սպասեցնել չեն տա, քանի որ ունենք եւ՛ կամք, եւ՛ համապատասխան ներուժ»,- գրել է նա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում