ԱԱրման Գալոյան

Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինաշխատանքների ավարտը նախատեսված է այս տարի

Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինաշխատանքների ավարտը նախատեսված է այս տարի

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացրել է, որ Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2020 թվականին:  

Ներկայացնելով Կառավարության 2019 թ. ծրագրի կատարողականը՝ Պապիկյանն ասել է. «Հաշվետու ժամանակաշրջանում շարունակվել են Իրան-Հայաստան 400 կՎտ էլեկտրահաղորդման գծի և ենթակայանի կառուցման աշխատանքները: Այս տարի նախատեսվում է ավարտել շինարարությունը, բայց, ցավոք, կորոնավիրուսով պայմանավորված այս տարվա մեկնարկն այնքան էլ խոստումնալից չէր. հույս ունենք, որ նախանշված ժամկետում կկարողանանք աշխատանքներն ավարտին հասցնել»:

Նախարարի խոսքով՝ այս տարի կսկսվի նաև Ագարակ-Քաջարան ճանապարհի վերակառուցումն ու թունելի կառուցումը. մրցույթում հաղթել է իտալական մի ընկերություն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում