ԱԱրսեն Մկրտչյան

Մետաղադրամը ունի երկու երես. դրականը լավ է ներկայացված, բացասականը՝ ոչ այդքան. ԼՀԿ պատգամավոր

Մետաղադրամը ունի երկու երես. դրականը լավ է ներկայացված, բացասականը՝ ոչ այդքան. ԼՀԿ պատգամավոր

2019-ը դրական էր մակրոկայունության, ֆինանսական կայունության, մշակող արդյունաբերության և զբոսաշրջության բնագավառում արձանագրված դրական երկնիշ աճով: Այդ մասին ԱԺ-ում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը՝ Կառավարության ծրագրի 2019-ի կատարողականի քննարկմանը: 

Սակայն, ըստ պատգամավորի, մետաղադրամը ունի երկու երես: Նրա խոսքով՝ դրականը լավ է ներկայացված, բացասականը՝ ոչ այդքան:

Ա.Խաչատրյանը ներկայացրեց 2019-ի բացասական փոփոխությունները՝ գյուղատնտեսության, կրթության կշիռը ՀՆԱ-ում նվազել է, իսկ ՏՏ ոլորտի՝ 2017-ի 3.3 տոկոսը՝ պահպանվել է «Մեր հիմնական խնդիրը ՏՏ ոլորտի մասնագետների պատրաստման մեջ է, տեխնոլոգիական համալսարանի ստեղծումն այլընտրանք չունի, առանց մասնագետների պատրաստման չենք կարող խոսել այդ ոլորտի զարգացման մասին, ուստի պետք է գտնել գումարներ այդ կառույցը ստեղծելու համար»,- դիմելով վարչապետին՝ ասաց պատգամավորը: 

Նրա դիտարկմամբ՝ Հայաստանը պետք է ունենա արտահանմանը միտված տնտեսություն, բայց դեռևս մնում ենք ներմուծող երկիր՝ ներմուծման ցուցանիշը նախորդ տարի կրկին գերազանցել է արտահանման ցուցանիշը:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում