ՄՄարիամ Մխիթարյան

Իրանական ավիաընկերությունն է Covid-19-ը տարածել Մերձավոր Արևելքում. BBC

Իրանական ավիաընկերությունն է Covid-19-ը տարածել Մերձավոր Արևելքում. BBC

Ըստ BBC-ի արաբական ծառայության հետաքննության՝ իրանական Mahan Air ավիաընկերությունը նպաստել է Covid-19-ի տարածմանը՝  շարունակելով թռիչքները Մերձավոր Արևելքում: Մինչդեռ կորոնավիրուսի բռնկումից հետո մի շարք երկրներ արգելել էին Իրանի հետ օդային հաղորդակցությունը: Նույն արգելքը գործում էր նաև Իրանում, որը փետրվարի վերջին դարձավ համաճարակի օջախը տարածաշրջանում: Սակայն ընկերության թռիչքների վերաբերյալ տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ հունվարից մինչև մարտի վերջն ընկած ժամանակահատվածում Mahan Air-ը հարյուրավոր թռիչքներ է իրականացրել Իրան, Իրաք, Արաբական Միացյալ Էմիրություններ և Սիրիա:

Լրագրողները պարզել են, որ այդ չվերթների անձնակազմերին, որոնք ահազանգել են վարակվելու հավանականության մասին, պարտադրել են լռել՝ սպառնալով քրեական հետապնդումով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում