ԱԱրման Գալոյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորն ինքնամեկուսացած է

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորն ինքնամեկուսացած է

«Կա կասած, որ ՀՀ Ազգային ժողովի աշխատակիցներից մեկը կորոնավիրուսով վարակված անձի կոնտակտավոր է, հետևաբար ձեռնարկվում են որոշակի միջոցներ, պատգամավորներին նիստերի դահլիճ մտնելիս տալիս են պաշտպանիչ դիմակներ և ձեռնոցներ»,- ԱԺ նիստում հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ ի պատասխան ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցին:

Ըստ նրա՝ բոլոր այն պատգամավորները, որոնք մտահոգություն կունենան իրենց և իրենց հարազատների առողջության համար և կնախընտրեն չմասնակցել նիստերին, նրանց  բացակայությունը կհամարվի հարգելի: Միրզոյանը հիշեցրեց, որ ինքն այդ մասին հայտարարել է նաև ավելի վաղ:

1lurer.am-ին հայտնի դարձավ կոնորավիրուսով վարակվածի հետ կոնտակտավորի ինքնությունը: Խոսքը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանի մասին է, որն այսօր չէր մասնակցում ԱԺ նիստին:

1lurer.am-ի հետ զրույցում Բաղդասարյանը չհերքեց այդ տեղեկությունը՝ հավելելով, որ ինքն այժմ ինքնամեկուսացած է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում