ԱԱրման Գալոյան

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման 51 դեպք՝ առաջին եռամսյակում

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման 51 դեպք՝ առաջին եռամսյակում

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում արձանագրվել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման 51 դեպք: Մասնավորապես, վարչության աշխատակիցները կանխել են տարբեր երկրներից փոստային ճանապարհով, ինչպես նաև ուղեկցող ուղեբեռներով թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի ներմուծման և արտահանման մաքսանենգության 34 դեպք: Արդյունքում հայտնաբերվել են  շուրջ 5 կգ 500 գ մեթամֆետամին, 2 կգ 500 գ ափիոն, ավելի քան 2 կգ կետամին, 600 գ մարիխուանա,   11 գ սփայս, ինչպես նաև հաշիշի յուղով լցված էլեկտրական սիգարետի 11 մուշտուկ, տարբեր տեսակի թմրամիջոցների և հոգեմետ նյութերի պարունակությամբ 2487 դեղահաբ: 

Վարչության աշխատակիցների հետևողական աշխատանքի արդյունքում բացահայտվել է նաև մաքսային կանոնների խախտման 17 դեպք: Հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված 300 գ ոսկյա և 14 կգ մետաղական զարդեր, տարբեր տեսակի 60 կգ դեղամիջոց, 71 բջջային հեռախոս, 450 տուփ ծխախոտ, 20240 կգ խնձոր, ավելի քան 2 կգ 600 գ ռետինե խողովակ, առանց մաքսային մարմնի թույլտվության տրասպորտային միջոցի հանձման 1 դեպք, 1500 կգ հագուստ և տեքստիլի արտադրանք ու այլ ապրանքներ:

Փաստերի առթիվ ՀՀ Քրեական օրենսգրքի 267.1 հոդվածով սահմանված հանցագործության և ՀՀ Մաքսային օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում կազմված նյութերը տրամադրվել են Պետական եկամուտների կոմիտեի  քննչական, հետաքննության և օպերատիվ-հետախուզության ու իրավաբանական  վարչություններին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում