Այս նվիրատվությունը կզրոյանա, եթե Մեխակի ընտանիքը բարեկեցությունը պահպանելու և զարգացնելու բանաձևը չգտնի. Փաշինյան

Այս նվիրատվությունը կզրոյանա, եթե Մեխակի ընտանիքը բարեկեցությունը պահպանելու և զարգացնելու բանաձևը չգտնի. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում շնորհակալություն է հայտնել գործարարներ Անդրանիկ Ղազարյանին և Արմեն Սիրունյանին, որոնց շնորհիվ կուրթանեցի Մեխակ Առաքելյանի 30 տարվա երազանքն իրականացել է, և նա, ընտանիքի հետ միասին, տեղափոխվել է նոր բնակարան: 

«Մեր Մեխակը տուն ունի արդեն։ Շնորհակալ եմ գործարարներ Անդրանիկ Ղազարյանին և Արմեն Սիրունյանին այս իրավիճակն այսպես լուծելու համար։

Բայց թույլ տվեք ասել, որ նույնիսկ այս նվիրատվությունը կզրոյանա, եթե Մեխակի ընտանիքը ձեռք բերված բարեկեցությունն աշխատանքով պահպանելու և զարգացնելու բանաձևը չգտնի։ Հաջողություն եմ մաղթում, Մեխակ ջան»,- գրել է Փաշինյանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում