ՄՄարի Կոստանյան

Կորոնավիրուսի տարածումն աշխարհում. Worldometers

Կորոնավիրուսի տարածումն աշխարհում. Worldometers

Worldometers կայքը հրապարակել է կորոնավիրուսային վարակի տարածման վիճակագրական տվյալները:

Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 3 միլիոն 402 հազար 160-ի: Մահացության ցուցանիշը կազմում է 239.623: Աճում է նաև ապաքինվածների թիվը: Փաստացի բուժվել է 1 միլիոն 83 հազար 943 հիվանդ:

Վարակվածների ու մահացածների թվով առաջատարը մնում է Միացյալ Նահանգները: Այս երկրում վարակվածների թիվը գերազանցում է 1 միլիոն 131 հազարը: Կա ավելի քան 65 հազար մահ: Ապաքինվել է մոտ 162 հազարը:

ԱՄՆ-ին հաջորդում է Իսպանիան՝ մոտ 243 հազար վարակվածներով: Այս երկրում մահացել է ավելի քան 24 հազար հիվանդ: Բուժվածների թիվը գերազանցում է 142 հազարը:

Մահացության ցուցանիշով Իտալիան երկրորդ տեղում է՝ ընդհանուր առմամբ, ավելի քան 28 հազար մահ: Վարակվել են մոտ 208 հազարը:

Մեծ Բրիտանիան նույնպես առաջատարների շարքում է: Այստեղ կա ավելի քան 177 հազար վարակակիր: Մահացության ցուցանիշը բարձր է՝ ավելի քան 27.500:

Վարակվածների թվով հինգերորդը Ֆրանսիան է: Եվրոպական այս երկրում վարակված են ավելի քան 167 հազարը, մահացածների թիվը գերազանցում է 24.500-ը:

Հաջորդում է Գերմանիան: Վարակակիրների թիվը կազմում է 164 հազար: Մահացածները համեմատաբար քիչ են: Շատ են ապաքինվածները՝ 129 հազար:

Ապա հաջորդում են Թուրքիան ու Ռուսաստանը, վարակակիրների թիվը, համապատասխանաբար, 122 հազար և 114 հազար է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում