ՆՆարե Ոսկանյան

58 տարվա ամուսնական զույգին միմյանցից բաժանեց կորոնավիրուսը․ կնոջ մահից 4 օր հետո մահացավ նաև ամուսինը

58 տարվա ամուսնական զույգին միմյանցից բաժանեց կորոնավիրուսը․ կնոջ մահից 4 օր հետո մահացավ նաև ամուսինը

58 տարվա ամուսնական զույգը մահացել է 4 օր տարբերությամբ՝ կորոնավիրուսի բարդացման հետևանքով։ abcnews.go.com-ը տեղեկացնում է, որ 80-ամյա Մարգարետ Սանդերս Փոուն մահացել է ապրիլի 14-ին՝ Թեննեսի նահանգի հիվանդանոցներից մեկում, իսկ ամուսինը՝ 88-ամյա Էդվինը, ապրիլի 18-ին:

                            

«Նրանք վայելում էին կյանքը միասին»,- ասել է նրանց դուստրը՝ հավելելով, որ իսկապես միասին էին փորձում հաղթահարել այս դժվարին ժամանակները։ Նման պայմաններում նրանք հանգստություն ու սփոփանք էին գտնում իրենց հավատքով։

                      

«Նրանք գեղեցիկ կյանք են ապրել,- ասել է դուստրը,- համակրելի զույգ էին. մեր սրտերը կոտրված են, որ նրանք մեզ հետ չեն, բայց մխիթարվում ենք նրանով, որ գիտենք՝ նրանք միասին են»։ Երկուսն էլ հոսպիտալացվել են տարեսկզբին թոքաբորբի պատճառով, և դրա համար էլ Փոուն կասկածում է, որ ծնողներն արդյունքում վարակվեցին, և COVID-19-ի թեստը դրական եղավ։ Նշվում է, երբ Մարգարետը հիվանդացել է, և սկսել են ախտանշաններն ի հայտ գալ, նրան տեղափոխել են հիվանդանոց։ Դրանից հետո՝ ամուսնուն։ Հիվանդանոցում էլ այնպես են կազմակերպել, որ զույգերի հիվանդասենյակներն իրար կողքի լինեն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում