Արցախի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մասնագետների կողմից 2020 թ. մայիսի 1-ին Ստեփանակերտում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ դիտանցման համեմատ, արձանագրվել է 8 ապրանքատեսակի միջին գնի փոփոխություն՝ 5 գնաճ, 3 գնանկում:
Միջին գնանկում արձանագրվել է՝ ադամաթուզ 1 կգ` 33 դրամ կամ 4.7%, սոխ 1 կգ՝ 17 դրամ կամ 4.1% և լոլիկ 1 կգ՝ 17 դրամ կամ 2% ապրանքատեսակների համար:
Գնային փոփոխություններ արձանագրած ապրանքային շուկաներում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ առկա են «ադամաթուզ» և «հավի ձու» ապրանքային շուկաներում։










