ՄՄարիամ Մխիթարյան

Իրանը դատապարտել է «Հըզբոլլահի» գործունեությունն արգելելու մասին Գերմանիայի որոշումը. Reuters

Իրանը դատապարտել է «Հըզբոլլահի» գործունեությունն արգելելու մասին Գերմանիայի որոշումը. Reuters

Թեհրանը դատապարտել  է Գերմանիայում լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման գործունեությունն արգելելու մասին Բեռլինի որոշումը, հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Աբբաս Մուսավին:

«Գերմանիայի կառավարության որոշումը լիարժեք անհարգալից վերաբերմունք է Լիբանանի կառավարության և ժողովրդի հանդեպ, քանի որ «Հըզբոլլահն» այդ երկրի կառավարության և խորհրդարանի պաշտոնական ու օրինական մաս է և, լինելով ազդեցիկ կուսակցություն Մերձավոր Արևելքում, միշտ վայելել է տարածաշրջանի բնակչության աջակցությունը»,- ասվում է Մուսավիի տարածած հայտարարության մեջ:

Դեռևս անցյալ տարվա դեկտեմբերին Բունդեսթագը կոչ արեց դաշնային կառավարությանը՝ արգելել լիբանանյան «Հըզբոլլահի» գործունեությունը Գերմանիայում՝ բացատրելով, որ երկրում շարժումը շուրջ հազար կողմնակից  ունի, և Գերմանիան օգտագործվում է որպես զինյալներ թաքցնելու վայր:

«Հըզբոլլահը» ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել ԱՄՆ-ում, Իսրայելում, Մեծ Բրիտանիայում, Կանադայում, 2016 թվականից՝ Պարսից ծոցի երկրներում: Ռուսաստանում կազմակերպությունը ներառված չէ ահաբեկչականների ցանկում:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում