ՄՄարի Կոստանյան

Մահացել է հնդիկ դերասան Ռիշի Կապուրը. BBC

Մահացել է հնդիկ դերասան Ռիշի Կապուրը. BBC

Մումբայի հիվանդանոցում 67 տարեկանում քաղցկեղից մահացել է Կապուրների դերասանական տոհմի ավագ սերնդի վերջին աստղը՝ Ռիշի Կապուրը: Հնդիկ դերասանը Բուլիվուդի հանրահայտ դերասան ու ռեժիսոր Ռաջ Կապուրի որդին էր: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Ռիշի Կապուրը հայտնի է դարձել 1973-ին, երբ հոր նկարահանած «Բոբի» ֆիլմում մարմնավորել էր ռոմանտիկ հերոսի կերպարը: Երկու տասնամյակ շարունակ նա խաղացել է տասնյակ սիրային ֆիլմերում ու մեծ հաջողությունների հասել:  

Հիշեցնենք, որ նախօրեին էլ մահացել էր հնդիկ դերասան Իրֆան Խանը, որը խաղացել էր «Միլիոնատերը՝ հետնախորշերից» և «Պիի կյանքը» ֆիլմերում: Նա 54 տարեկան էր:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում