ՆՆարե Ոսկանյան

Հակաճգնաժամային առաջին միջոցառումից 284 կազմակերպություն արդեն օգտվել է․ նախարար

Հակաճգնաժամային առաջին միջոցառումից 284 կազմակերպություն արդեն օգտվել է․ նախարար

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հրավիրված մամուլի ասուլիսում ներայացրեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների իրականացման ընթացքը: Նա նշեց, որ առաջին միջոցառումից մեկ ամսում արդեն օգտվել է 284 կազմակերպություն, որոնք ունեն 24,6 միլիարդ դրամ ընդհանուր գումարով հաստատված վարկային հայտեր։

Նախարարը հիշեցրեց, որ առաջին միջոցառումն իրականացվում է բանկային համակարգի միջնորդությամբ։ Նպատակն է հրատապ ֆինանսական աջակցություն տրամադրել այն կազմակերպություններին, որոնք մինչև 500 միլիոն դրամ վարկավորման ծրագրերով դիմում են առևտրային բանկերին։ Ընդգծեց, որ այն Կառավարության կողմից 3 ձևով է իրականացվում։

  • Առաջինը վարկերի տոկոսների սուբսիդավորումն է կազմակերպություններին որոշակի ուղղություններով, որոնք նախապես Կառավարության կողմից հաստատված աջակցության ուղղություններն են։ Դրանք են աշխատավարձերի, հարկերի վճարումները, հումքի ձեռքբերումը, կոմունալ վճարները։ Եթե կազմակերպություններն ունեն բավարար ապահովություն, և բանկը համաձայն է կազմակերպությանը տրամադրել վարկային միջոցներ, Կառավարությունը առաջարկում է  սուբսիդավորման որոշակի չափ։ Բարձր սուբսիդավորում, եթե միջոցները պետք է օգտագործվեն հարկերի, աշխատավարձերի վճարմանը, և ավելի քիչ, եթե վերաբերում է սարքավորումների հումքի ձեռքբերմանը։
  • Երկրորդ ուղղությունը համաֆինանսավորումն է՝ կախված ծախսային ուղղություններից, որոնցով պետք է օգտագործվեն ստացվող  աջակցության միջոցները։ Նախարարը նշեց, որ համաֆինանսավորումը թույլ է տալիս կազմակերպություններին՝ այդ չափով պակաս գրավային ապահովում առաջարկել  առևտրային բանկին։ «Կառավարության կողմից համաֆինանսավորված դրամական միջոցների չափով ստանալով  անտոկոս վարկային աջակցություն միջին վարկային տոկոսադրույթը լինում է ավելի ցածր քան  այն, որ առևտրային բանկի կողմից առաջարկվել է։ Կառավարության աջակցության շնորհիվ հանրագումար վարկային տոկոսաֆդրույքը կարող է նվազել մինչև  6 տոկոս»,- նշեց Խաչատրյանը։
  • Երրորդ ուղղությունն այն է, երբ բանկն ունի վարկավորման վերաբերյալ  պատրաստակամություն, իսկ կազմակերպությունը՝ բավարար չափով  վարկային ապահովում։ Նախարարը նշեց, որ այդ դեպքում Կառավարության կողմից վերաֆինանսավորումը թույլ է տալիս վարկային միջոցները հասանելի դարձնել առևտրային բանկին և երկու տարվա ժամանակահատվածում ստանալ դրամային վարկավորում։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում