ԱԱրման Գալոյան

Նորաստեղծ խորհրդի գործունեությունը կնպաստի հարկային և մաքսային վարչարարության բարելավմանը. ՊԵԿ նախագահ

Նորաստեղծ խորհրդի գործունեությունը կնպաստի հարկային և մաքսային վարչարարության բարելավմանը. ՊԵԿ նախագահ

Պետական եկամուտների կոմիտեում ապրիլի 28-ին ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի նախագահությամբ կայացել է հարկային և մաքսային կարգապահության խնդիրների լուծման ու ռիսկերի կառավարման աշխատանքները համակարգող խորհրդի առաջին նիստը՝ տեղեկացրել է ՊԵԿ-ը:

«Դավիթ Անանյանն ընդգծել է, որ նորաստեղծ խորհրդի գործունեությունը կնպաստի հարկային և մաքսային վարչարարության բարելավման գործընթացին, հարկային և մաքսային կարգապահության խնդիրների արդյունավետ լուծմանը:

Խորհրդի նիստում քննարկվել է «Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ հարկային և մաքսային կարգապահության ապահովմանն ուղղված միջոցառումների ծրագրի» նախագիծը, որի նպատակն է՝

կորոնավիրուսի տարածման պայմաններում հարկային և մաքսային վարչարարության ապահովումը,

հարկ վճարողների կարգապահությանն առավելագույն օժանդակումը,

պետական բյուջեի հարկային եկամուտների հավաքագրման հնարավոր ռիսկերի կառավարումը»,- հայտնում են ՊԵԿ-ից:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում